Աղվերանում ֆրանսիացի լեռնագնացը մահացել է` մնալով ձյան զանգվածի տակ

Աղվերանում ֆրանսիացի լեռնագնացը մահացել է` մնալով  ձյան զանգվածի տակ
Աղվերանում ֆրանսիացի լեռնագնացը մահացել է` մնալով ձյան զանգվածի տակ

Փետրվարի 22-ին, ժամը 11:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հինգ լեռնագնաց (Ֆրանսիայի քաղաքացիներ) բարձրացել է Կոտայքի մարզի Աղվերան լեռնային հանգստավայրում գտնվող հյուրանոցներից մեկին հարակից սարը, դեռևս չպարզված հանգամանքներում լեռնագնացներից մեկը մնացել է ձյան զանգվածի տակ, վերջինիս ընկերները շտապ դուրս են բերել ձնակույտից, տուժած քաղաքացին կորցրել է գիտակցությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Ժամը 13:30-ի սահմաններում օգնության է մեկնել ՊՆ ուղղաթիռը: 

Փրկարարները տրանսպորտային միջոցների մոտեցման ուղիների բացակայության պատճառով «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցից հավանական դեպքի վայր են մեկնել ոտքով: 

Ժամը 15:40-ին ՊՆ ուղղաթիռում բժշկական անձնակազմն արձանագրել է Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի Ֆրանսուա Քսավիեի մահը:

Ժամը 16:25-ի սահմաններում քաղաքացու դին ՊՆ ուղղաթիռով տեղափոխվել է Երևան քաղաքի Էրեբունի օդանավակայան, իսկ մյուս 4 լեռնագնացներին փրկարարներն ուղեկցել են «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոց:

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ հաղորդագրությունը։