Վրաստանում ամբողջությամբ պատվաստվել է չափահաս բնակչության 42%-ը

Վրաստանում ամեն օր գրանցվում է կորոնավիրուսով վարակման 20 հազարից ավել նոր դեպք։ Երկիրը կորոնավիրուսի 6-րդ ալիքի հաղթահարման շրջանում է: Չնայած դեպքերի աճին՝ պատվաստման ցուցանիշը դեռ ցածր է, գրում է Aliq.ge-ն։

Փետրվարի 4-ի տվյալներով պատվաստման մեկնարկից ի վեր իրականացվել է 2 մլն 742 հազար 134 պատվաստում։

Առնվազն մեկ դոզայով պատվաստվել է 1 մլն 338 հազար 668 քաղաքացի կամ չափահաս բնակչության 46,6%-ը։ Երկու (ամբողջական) դեղաչափով պատվաստվել է 1 մլն 225 հազար 278 քաղաքացի կամ չափահաս բնակչության 42,6%-ը։

Հատկանշական է, որ խթանիչ (booster) դոզայով պատվաստվել է 175 916 քաղաքացի։

Ըստ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալների՝ փետրվարի 3-ին կատարվել է 4 959  պատվաստում։

Պատվաստման տեմպով առաջատարը շարունակում է մնալ մայրաքաղաք Թբիլիսին՝ 1 821 պատվաստումով։

Պատվաստման տեմպը մյուս շրջաններում հետևյալն է.

  •  Իմերեթի՝ 765,
  • Աջարիա՝ 462,
  • Շիդա Քարթլի՝ 256,
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 591,
  • Քվեմո Քարթլի՝ 308,
  • Կախեթի՝ 277,
  • Մցխեթա-Մթիանեթի՝ 87,
  • Սամցխե Ջավախեթի՝ 113,
  • Գուրիա՝ 250,
  •  Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի՝ 29: