Մեքենան ընկել է ձորը. 69-ամյա վարորդը և 12-ամյա ուղևորը մահացել են

Փետրվարի 12-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 85-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. 69-ամյա վարորդ Գագիկ Սարգսյանը և 12-ամյա ուղևոր Արա Ռևազյանը մահացել են, իսկ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն:

Այդ մասին հայտնում են Ոստիկանությունից։