1,7 միլիոն մարդ լքել է Ուկրաինայի տարածքը

Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր 1,7 միլիոն մարդ լքել է երկրի տարածքը, հիմնականում կանայք և երեխաներ: «Թվիթեր»-ի իր էջում այս տվյալները հրապարակել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը:

«1,7 մլն մարդ  լքել է Ուկրաինան, հիմնականում կանայք և երեխաներ»,- նշված է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության տարածած հաղորդագրության մեջ: