«Երկրի ժամը»․ մեկ ժամով կանջատվի Երևանի փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը

Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական միջոցառմանը, հայտնում են Երեւանի քաղաքապետարանից։

«Հարգելի համաքաղաքացիներ,

կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված «Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառման համատեքստում մարտի 26-ին՝ ժամը 20:30-ից 21:30-ը, կանջատվի Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը:

Հայաստանում միջոցառումներն անցկացվում են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ, որին կարող են միանալ բոլոր ցանկացողները: