Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիային

Առնվազն երկու խաղաղ բնակիչ է վիրավորվել իսրայելական բանակի կողմից սիրիական Տարտուս նահանգի վրա հրթիռակոծությունների հետեւանքով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը՝ այս մասին  հայտնել է SANA գործակալությունը՝ հղում անելով զինվորականներին։

Նրանց տվյալներով՝ Իսրայելը Միջերկրական ծովից մի քանի հրթիռ է արձակել թռչնաբուծական ֆաբրիկաների ուղղությամբ։

Հարվածը եղել է կառավարման աշտարակին և վնաս է հասցվել երկրորդ տերմինալի շենքին։ Սիրիական իշխանությունները ստիպված են եղել ժամանակավորապես փակել օդանավակայանը: