Վրաստանը պատրաստակամ է նպաստել տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանը. Ղարիբաշվիլին՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետն անդրադարձել է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի հետևանքով ՀՀ տարածքների օկուպացիային և դրա հետևանքով ստեղծված իրավիճակին:

Ըստ աղբյուրի՝ Իրակլի Ղարիբաշվիլին կարևորել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանումը և վերահաստատել Վրաստանի պատրաստակամությունը` նպաստելու դրան: