ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալը աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ. Արման Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ուրախ եմ տեղեկացնել, որ ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանն առաջիկայում աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ, Վաշինգտոն՝ կարևոր հանդիպումների և քննարկումների համար։

Այցը հատկապես կարևոր է Հայաստանից ԱՄՆ դուրս բերված հայաստանյան ապօրինի կապիտալը ԱՄՆ իշխանությունների հետ գնահատելու և ապօրինի ծագում ունեցող հայաստանյան գույքերի մեջ ներառելու հնարավորությունների տեսանկյունից»:

Հիշեցնենք,որ Արման Բաբաջանյանը երեկ փաստաթուղթ էր հրապարակել,ըստ որի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, ով դրանից առաջ կարևորագույն պաշոտններ է զբաղեցրել Հայաստանի պաշտպանական գերատեսչությունում, նախագահի աշխատակազմում, ապա 2018-ին ՀՀԿ-ի կողմից առաջադրվել էր որպես վարչապետի թեկնածու, այս տարի մայիս ամսին ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Բելմոնտ քաղաքում ձեռք են բերել առանձնատուն 2,050,000,00 դոլարով։