Լուսահովիտի գյուղապետի վիճակը բժիշկները գնահատում են ծանր

Լուսահովիտի գյուղապետի վիճակը բժիշկները գնահատում են ծանր
Լուսահովիտի գյուղապետի վիճակը բժիշկները գնահատում են ծանր

Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի 35-ամյա համայնքապետ Գրիգոր Սարհատյանը հունիսի 14-ին աջ ազդրի  հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Էրեբունի» բժշկական կենտրոնի  հասարակայնության հետ կապերի պատասխանատու  Շուշան Հունանյանը տեղեկացրեց, որ հիվանդին վիրահատել են, այս պահին նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

«Բժիշկները վիճակը գնահատում են ծանր։ Հիվանդը գիտակցություն ունի, բայց արհեստական շնչառական ապարատին է միացված»,- ասաց նա։