Համայնքից 1 միլիոնով տարածք են գնել, 1 տարի անց վաճառել են 247 միլիոնով. Դատախազությունն ասում է՝ անելիք չունենք. քաղաքապետ

Երևանի ավագանու այսօրվա նիստին քաղաքապետ Հայկ Մարությանը հետաքրքիր հայտարարություն արեց, տեղեկացնում է Factor.am-ը:
 
Մասնավորապես Մարությանի խոսքով՝ 2006 թվականին համայնքից Քանաքեռ-Զեյթունում գնվել է տարածք՝ 1 միլիոնով, որը ընդամենը մեկ տարի անց վաճառվել է 247 միլիոնով: Քաղաքապետի խոսքով՝ Դատախազությունից իրենց պատասխանել են, որ իրենք այստեղ անելիք չունեն, քանի որ տասը տարի ժամանակ է անցել և գործի վաղեմության ժամկետի խնդիր կա: «2016 թվականին գործը բացել են, ես ուրախացա, ասացի՝ վայ գործը բացել են, էն էլ պարզվեց բացել էին, որ փակեն, ասեն՝ տասը տարի անցել է իրենք անելիք չունեն, չարաշահում է եղել, բայց ժամկետն անցել է, ու ոչ ոք քրեական պատասխանատվության չի ենթարկվի»,- ասաց քաղաքապետը:

Հայկ Մարությանը նաև ասաց, որ Դատախազությունից իրենց ասել են, որ հողը քաղաքապետարանը պետք է հետ վերցնի: Բացի այդ, քաղաքապետարանը նոր նախագիծ է ստացել, համաձայն որի՝ մի ընկերություն ցանկանում է այդ հատվածում շինարարություն իրականացնել, որն այս պահին այս վիճակով պայմանավորված հնարավոր չէ: