Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մասնակցել են Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումներին։
Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը շնորհավորել է բոլոր զինծառայողներին Հաղթանակի օրվա առթիվ, ինչպես նաև խրախուսել խաղաղապահներին գերատեսչական պարգևներով և հիշարժան նվերներով։
Այնուհետև հիշատակի ծաղկեպսակներ և ծաղիկներ են դրվել խաղաղապահների ծառուղում գտնվող հուշարձանին։
