Արցախում խաղաղապահ զորախմբի զինծառայողները մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին նվիրված հանդիսավոր միջոցառումներին

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մասնակցել են Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումներին։

Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։  

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը շնորհավորել է բոլոր զինծառայողներին Հաղթանակի օրվա առթիվ, ինչպես նաև խրախուսել խաղաղապահներին գերատեսչական պարգևներով և հիշարժան նվերներով։

Այնուհետև հիշատակի ծաղկեպսակներ և ծաղիկներ են դրվել խաղաղապահների ծառուղում գտնվող հուշարձանին։