Դատախազությունը հաստատել է Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը, գործն ուղարկվեց դատարան

Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը դատախազությունը հաստատել է և գործն ուղարկվել է դատարան։

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար և նրա պաշտոնավարումը դադարեցվել են։ Սանասարյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել դատախազություն Սանասարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, որն էլ մերժվել է: