Բորդյուժան գիտե՞, թե ինչ է եղել Հայրիկյանին

Բորդյուժան գիտե՞, թե ինչ է եղել Հայրիկյանին
Բորդյուժան գիտե՞, թե ինչ է եղել Հայրիկյանին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Նովոստի մամուլի կենտրոնում հեռուստակամուրջի ժամանակ բավական ուշագրավ հայտարարություն է արել Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի կապակցությամբ: Ըստ aravot.am-ի, Բորդյուժան, ով ի դեպ հունվարի 28-ին ժամանել էր Հայաստան ՀԱՊԿ ակադեմիա բացելու, հայտարարել է, թե կատարվածը չէր ձեւակերպի մահափորձ:
Իսկ որպես ի՞նչ կձեւակերպեր Բորդյուժան տեղի ունեցածը: Հետաքրքիր կլիներ իհարկե լսել նրա ձեւակերպումը, որը փաստորեն անհամաձայնություն է Հայաստանի իշխանության դիրքորոշման հետ, որի տարբեր ներկայացուցիչներ սպանությունից անմիջապես հետո հայտարարում էին, որ Հայրիկյանը երջանիկ պատահականությամբ է մնացել ողջ:

Բորդյուժան հայտարարում է, թե մանրամասներին չի տիրապետում եւ հարկ է ուսումնասիրել կատարվածը: Եթե մարդը չի տիրապետում մանրամասներին, ինչպե՞ս եւ ինչի՞ հիման վրա է հայտարարում, թե կատարվածը չէր ձեւակերպի որպես մահափորձ: «Կարծում եմ պետք է մանրամասներն ուսումնասիրել, քննություն իրականացնել: Խորապես համոզված եմ, որ Հայաստանի իրավապահները, որոնք մշտապես առանձնացել են իրենց պրոֆեսիոնալիզմով, արագ կպարզեն, թե ինչ է տեղի ունեցել եւ կգտնեն մեղավորին», ասել է Բորդյուժան: Կարդալ ավելին