Օգոստոսի 18-ից ովքեր կարող են դիմել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն՝ մուտքի վիզա ստանալու համար

Օգոստոսի 18-ից վերսկսվում է կարճաժամկետ վիզայի բոլոր կատեգորիաների տրամադրումը Եվրոպական միության կողմից ճանաչված պատվաստումների ամբողջական սխեմայով (Pfizer, Moderna, AstraZeneca, Johnson & Johnson) պատվաստված և ժամկետանց վիզա ունեցող անձանց համար:

Այս մասին հայտնում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը։

Վիզայի դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ պայման է տրամադրել պատվաստման ապացույց: Կայքում նշված կատեգորիաներին չհամապատասխանող դիմումները, ներառյալ` տուրիստական վիզայի համար առաջին անգամ դիմողների​​ դիմումները, չեն ընդունվում: