Մարտի 27-ին ողջ թատերական աշխարհը նշում է մասնագիտական տոնը՝ Թատրոնի միջազգային օրը, որը Հայաստանում ավանդաբար նշանավորվում է ամենամյա թատերական «Արտավազդ» մրցանակաբաշխությամբ:
Այս տարի այն առաջին անգամ անցկացվեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, նաև հեռարձակվեց Հանրային հեռուստաընկերության եթերում:
Այս անգամ մրցանակաբաշությունը տեղի ունեցավ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի խոսքով՝ անցյալ տարի համավարակի պատճաով մրցանակաբախշությունը տեղի չունեցավ, թեև մրցութային հանձնաժողովը դիտել էր արդեն 40-ից ավելի ներկայացումներ, բայց մրցանակաբաշխությունը հետաձգվեց:
«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունն այս տարի հոբելյանական է ՝ 20-րդը, և նվիրված է Թատերական գործիչների միության երկարամյա նախագահ, անվանի ռեժիսոր Երվանդ Ղազանչյանի հիշատակին:
Հենց նրա նախաձեռնությամբ էր հիմնադրվել ամենամյա այս մրցանակաբախշությունը և այս տարվա մրցանակաբախշության համար 14 անվանակարգերին զուգահեռ նաև նրա անվամբ մրցանակ է սահմանվել:
Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանը։