Ոստիկանության զորքերում տեղի ունեցող կադրային փոփոխությունները պետք է լինեն անկողմնակալ, և առաջ պետք է քաշվեն միայն արժանիները․ Արման Սարգսյան․ Տեսանյութ

Հոկտեմբերի 25-ին ոստիկանության զորքերում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Ներկա էին ոստիկանության զորքերի հրամանատար Վահե Ղազարյանն ու զորամասերի հրամանատարությունը։

Մինչ խորհրդակցությանն անցնելը Արման Սարգսյանը ՀՀ Նախագահի հրամանագրով և ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամաններով պարգևատրված ծառայողներին հանձնեց մեդալներ, կրծքանշաններ ու պատվոգրեր։

Արման Սարգսյանը շնորհավորեց պարգևատրվածներին և շնորհակալություն հայտնեց ծառայության համար։
Դիմելով ներկաներին՝ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, որ ոստիկանության զորքերը ոստիկանության պատիվ բերող ստորաբաժանումներից է, քանի որ պետական սահմանին իրականացնում է անձնուրաց ծառայություն։

Կարևորելով զորքի բարոյահոգեբանական վիճակն ու մարտունակությունը՝ ցուցում տրվեց հրամանատարությանը մշտապես աշխատել այդ ուղղությամբ, որպեսզի ծառայողների բարոյահոգեբանական վիճակը լինի միշտ բարձր։

Ոստիկանության զորքերի ծառայողներին հանձնարարվեց հասարակական կարգն ապահովելիս ակտիվացնել աշխատանքները նաև հանցագործությունները տաք հետքերով բացահայտելու ուղղությամբ։

Խոսելով կադրային քաղաքականության մասին՝ Արման Սարգսյանը նշեց, որ ոստիկանության զորքերում տեղի ունեցող կադրային փոփոխությունները պետք է լինեն անկողմնակալ, և առաջ պետք է քաշվեն միայն արժանիները։

Արման Սարգսյանը հորդորեց մշտապես ավելացնել գիտելիքները, լինել ինքնավստահ, վճռական ու սկզբունքային։
Խորհրդակցությանը քննարկվեցին ոստիկանության զորքերի ծառայությանը վերաբերող այլ հարցեր ևս։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։