Ընկած ընդդիմությունը պետք է վայր դնի մանդատները.«Լրագիր»

Ընկած ընդդիմությունը պետք է վայր դնի մանդատները.«Լրագիր»
Ընկած ընդդիմությունը պետք է վայր դնի մանդատները.«Լրագիր»

Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության ծրագրի քվեարկությունից հետո ասաց, որ շնորհակալ է ընդդիմությանը, թեեւ «այն թույլ է ու պառակտված»: Տիգրան Սարգսյանն առիթը բաց չթողեց ընդդիմությանը ցուցանելու նրա իսկապես խղճուկ վիճակը:

Բացի այդ, ընդդիմության դեմ ձայները լեգիտիմացրին կառավարության ծրագիրն ու «մտքի հեղափոխության» գրավական դարձան:

Իհարկե, ընդդիմության ներկայիս վիճակի հարցում մեծ է հենց ընդդիմադիր համարվող ուժերի մեղքը: Քաղաքական բարդույթները, կերակրատաշտին մուտք ունենալու համար գործարքների գնալու մշտական գայթակղությունը, քաղաքականությանը որպես հարստանալու միջոց վերաբերմունքը եւ գաղափարների բացակայությունը,- այս ամենն, իհարկե, չի նպաստում քաղաքականապես կայանալուն: Սակայն բանը միայն դա չէ: Դրան խոչընդոտում է նաեւ իշխող կուսակցության կոշտ դիրքորոշումը, որն ուզուրպացրել է իշխանությունը եւ մտադիր չէ «կիսվել»:

ՀՀԿ-ն հերթական անգամ մերժեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու առաջարկը, ըստ որի՝ պետք է հրապարակվեն ընտրողների ցուցակները: Ընդդիմությունը պնդում է, որ հենց այդ հանգամանքն է իշխող կուսակցությանը թույլ տալիս կեղծել ընտրությունը եւ «հաղթել»:

ՀՀԿ մերժումը նշանակում է, որ առաջիկա ընտրություններին եւս այն մտադիր է օգտագործել իր առավելությունները: Իսկ ընդդիմության հասցեին նվաստացուցիչ հարձակումները վկայում է, որ իշխող կուսակցությունը համարում է, որ ընդդիմությունը տապալված է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ