25-օրյա վարժական հավաքներն ավարտվել են, առավել աչքի ընկածներին ԳՇ պետը խրախուսել է. ՊՆ

Մայիսի 13-ին ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել պատրաստման և վերապատրաստման 25-օրյա վարժական հավաքների ավարտական միջոցառումը:

Ողջունելով մասնակիցներին և կարևորելով մասնագիտական վերապատրաստումը` ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը շնորհակալություն է հայտնել ներգրավված անձնակազմին մարտական պատրաստության և զինվորական կարգապահության բարձր արդյունքներ ցուցաբերելու համար: Առավել աչքի ընկած մասնակիցները խրախուսվել են: