Այսօր ևս 4 տրոլեյբուս կժամանի Երևան

Այսօր ևս 4 տրոլեյբուս կժամանի Երևան։ Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց «Երևանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Բեջանյանը

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ նախատեսված է, որ մինչև ամսվա վերջ բոլոր 15-ն էլ լինեն արդեն Երևանում։

«Նոր տրոլեյբուսները, որ ներմուծվել են, մեզ հնարավորություն են տալիս ընդհանուր ցանցից անջատված քշել հավելյալ ևս 60 կմ, նույն էլեկտրոավտոբուսների տրամաբանության ներքո։ Դա նշանակում է, որ մեր ցանցը մի փոքր ընդլայնվելու է, իր ուղղին որոշ չափով փոփոխվելու է»,-ասաց փոխքաղաքապետը։