Մոսկվայում նախատեսվում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանիպում

Մոսկվայում մայիսի 25-ին նախատեսվում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանիպում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում:

«Ռուսական կողմից ստացել ենք առաջարկ՝ ՌԴ նախագահի միջնորդությամբ բարձրագույն մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնել Մոսկվայում՝ մայիսի 25-ին: Եվ մենք ընդունել ենք այդ առաջարկը»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նաև հիշեցրեց, որ նաև Մոսկվայում ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում է սպասվում մայիսի 19-ին: