Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու մասնակցելու ԱՊՀ մասնակից պետությունների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 86-րդ նիստին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։

«Բաքվում տեղի ունեցող ԱՊՀ մասնակից պետությունների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 86-րդ նիստին մասնակցում է նաև Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի պատվիրակությունը»,- նշեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։