Ժամանակավորապես փակ կլինի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոցը: Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի հաղորդագրությունը։
«Հարգելի համաքաղաքացիներ, ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 27-ին՝ ժամը 20:00-ից մինչև հուլիսի 28-ի ժամը 07:00-ն փակ կլինի մայրաքաղաքի Մալաթիա -Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոցը: Պատճառած ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-մասնավորապես նշված է հայտարարության մեջ: