Դրանում ոչ մի լավ բան չկա Հայաստանի համար. Լավրովը՝ հայ-ամերիկյան զորավարժության մասին. Factor

Factor.am – Հայաստանի ԱԺ նախագահի հայտարարությունը, թե Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը «հանձնել է» Ադրբեջանին, չի համապատասխանում իրականությանը: Առավել ոչ կոռեկտ և անազնիվ հայտարարություն դժվար է պատկերացնել։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Նյու Դելիում կայացած G20-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում։ Լավրովը նաև նշել է, որ Հայաստանի և ԱՄՆ-ի զորավարժությունները տարօրինակ են թվում ՝ հաշվի առնելով, որ Երևանը հրաժարվում է ՀԱՊԿ-ի շրջանակներում զորավարժություններից։

«Իհարկե, ոչ մի լավ բան չկա նրանում, որ ՆԱՏՕ-ի ագրեսիվ երկիրը փորձում է ներթափանցել Անդրկովկաս։ Եվ ես չեմ կարծում, որ դա ինչ-որ մեկի համար լավ է, այդ թվում ՝ հենց Հայաստանի։ Հայկական ղեկավարության գործողությունները ափսոսանք են առաջացնում»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը: