ԱՄՆ դեսպանը՝ Միրզոյան-Բլինքեն հանդիպման մասին. տեսանյութ

«Մենք, անշուշտ, պետքարտուղար Բլինքենի, Պետդեպարտամենտի ու դեսպանության միջոցով ցանկանում ենք մեր աջակցությունը հայտնել ջանքերին, որոնք ուղղված են տարածաշրջանում հարատև և համապարփակ խաղաղությանը»,- այս մասին այսօր հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ ի պատասխան հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հանդիպումները ՀՀ և ՌԴ արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի հետ նշանակում են, որ ԱՄՆ-ն ակտիվացնում է իր ջանքերը տարածաշրջանում: