Քայլեր են ձեռնարկվում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքների բնակիչներին կացության պայմաններով և սննդով ապահովելու ուղղությամբ. հայտարարություն

ԼՂ տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ ԼՂ քաղպաշտպանության շտաբը քայլեր է ձեռնարկում ռազմական ագրեսիայի հետևանքով ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած համայնքների մի քանի հազարի հասնող տարհանված բնակիչներին կացության պայմաններով և սննդով ապահովելու ուղղությամբ:

 «Առաջնային օգնություն է ցուցաբերվում առավել խոցելի խմբերին և Ստեփանակերտում հանգրվանելու հնարավորություն չունեցող քաղաքացիներին: 

Հարցերի և խնդիրների դեպքում խնդրում ենք դիմել կառավարության շենք կամ զանգահարել (047) 96 19 06 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրության մեջ: