Օդանավի թռիչքը ընդհատվել է՝ շարժիչում առաջացած տեխնիկական խնդրի պատճառով

Օդանավի  թռիչքը ընդհատվել է՝ շարժիչում առաջացած տեխնիկական խնդրի պատճառով
Օդանավի թռիչքը ընդհատվել է՝ շարժիչում առաջացած տեխնիկական խնդրի պատճառով

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ։

«Տեղեկացնում ենք, որ երեկ օգոստոսի 7-ին Մոսկվա-Երևան (NWS377) չվերթի ժամանակ, Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից մեկնող «Nordwind Airlines» ավիաընկերության կողմից շահագործվող Airbus A 321 տեսակի օդանավի թռիչքը ընդհատվել է օդանավի հրամանատարի կողմից՝ թափավազքի ժամանակ շարժիչում առաջացած տեխնիկական խնդրի պատճառով:

Ինքնաթիռում եղել է 213 ուղևոր: Ավիացիոն իրադարձության պատճառով ոչ ոք չի տուժել: Ավիաընկերության կողմից փոխարինվել է ինքնաթիռը, չվերթը բարեհաջող իրականացվել և վայրեջք է կատարվել «Զվարթնոց» օդանավակայանում տեղական ժամով 22:27»: