Ալիև․ «Ոչ մի միջազգային ճնշում չի կարող ազդել Ադրբեջանի վրա». «Ազատություն»

«Ոչ մի միջազգային ճնշում չի կարող ազդել Ադրբեջանի կառավարության և ժողովրդի կամքի վրա», – այսօր Բաքվում, Իրաքի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը։

«Այժմ Հայաստանն օգտագործում է իր սփյուռքը Ադրբեջանի դեմ հարձակումների համար։ Այդ ամենը, սակայն, որևէ արդյունք չի տալու։ Մենք պատրաստ ենք խաղաղության, որը հիմնված կլինի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման, ինչպես նաև խելամտության և պատմական արդարության վրա», – հայտարարել է Ալիևը։

Ադրբեջանի ղեկավարի խոսքով՝ «Հայաստանն իր ապագան պետք է պլանավորի՝ ելնելով սեփական ազգային շահերից, այլ ոչ թե տարածաշրջանից հեռու գտնվող և արյունալի գաղութատիրական անցյալ ունեցող պետությունների հավակնություններից»։