ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը փակ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Դժվարանցանելի են Լանջիկ-Մաստարա, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները, Ծիլքար գյուղի հատվածը և Դիլիջանի ոլորանները։

«Մեղրու սար», Գորայք-«Զանգեր» և Սարավան-«Զանգեր» (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ) կոչվող հատվածներում, Աբովյան քաղաքում, Ախուրյան գյուղում և Գեղարքունիքի մարզում տեղում է ձյուն:

Տիգրանաշենի ոլորաններին (բուք), Լանջիկ-Մաստարա, Գյումրի-Աշոցք-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։