Ֆիլիպիններում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում կխստացվեն գործող սահմանափակումները

Ֆիլիպինների մի քանի շրջաններում, այդ թվում և մայրաքաղաք Մանիլայում մարտի 29-ից կխստացվեն սահմանափակումները՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ երկրի հիվանդանոցներն աշխատում են գերծանրաբեռնված:

Ֆիլիպինների նախագահի խոսնակ Հարի Ռոքը նշել է, որ սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 4-ը: Արգելվելու են ոչ կենսական նշանակություն ունեցող տեղաշարժերը, զանգվածային հավաքները, ռեստորաններում ուտելը: Հանրային տրանսպորտն աշխատելու է սահմանափակումներով:

Կարգուկանոնի պահպանմանը հետևելու է ոստիկանությունը:

Երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսի 712 հազար դեպք, մահացել է 13 հազար մարդ: