Զորամասում հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը ծանր է

Նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:

Աղբյուրի փոխանցմամբ, հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհը բռնկվել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: