Պրահայում կայացել է Միշել-Ալիև հանդիպումը. «Ազատություն»

Այսօր Պրահայում, որտեղ անցկացվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, կայացել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:Այս մասին տեղեկացնում է «Ազատություն»-ը:

Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ հանդիպման մասնակիցները քննարկել են «հաջորդ ամիս Բրյուսելում անցկացվելիք եռակողմ հանդիպման օրակարգը»:

Հանդիպմանը նշվել է Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ Բրյուսելում անցկացվող եռակողմ հանդիպումների նշանակությունը, որոնք ուղղված են հայ – ադրբեջանական հարաբերությունների նորմալացմանը։

Ալիևը շնորհակալություն է հայտնել Միշելին միջնորդական առաքելության համար և նշել, որ Ադրբեջանը պաշտպանում է բրյուսելյան ձևաչափը։

Նոյեմբերին եռակողմ հանդիպում անցկացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Եվրամիության խորհրդի նախագահի՝ օգոստոսի 31-ին Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքում:

Այսօր Պրահայում նախատեսվում է քառակողմ՝ Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Եվրամիության խորհրդի նախագահի և Ֆրանսիայի նախագահի հանդիպում: