Հայաստանի կողմից զինամթերքի գնումն ուղղված չէ որևէ երկրի նկատմամբ ագրեսիայի․ Պապիկյան

 Հայաստանի Հանրապետությունը նպատակ է դրել նորացնել և արդիականացնել սեփական զինված ուժերի կարողությունները։ Այս մասին հայտարարել է ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը՝ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Մեր մոտեցումը հետևյալն է․ Հայաստանի Հանրապետությունը զենք-զինամթերք գնում է սեփական տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը պաշտպանելու նպատակով։ Հայաստանի Հանրապետության կողմից գնվող զենք-զինամթերքը ուղղված չէ որևէ երկրի նկատմամբ ագրեսիայի։ Եվ, անկախ նրանից, թե առաջիկայում խաղաղության պայմանագիր կնքելուց հետո ինչ անվտանգային միջավայր կունենանք, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը շարունակելու են պաշտպանական զենք-զինամթերքի գնումը»,- մասնավորապես նշել է Պապիկյանը։