Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ օրերս քննարկման առիթ հանդիսացած, Աննա Հակոբյանի մասնակցությամբ տեղի ունեցած «սև ու սպիտակ» երեկույթին:
«Խրախճանք չի կազմակերպվել, որքանով տեղյակ եմ այդ միջոցառման առանցքային շահառուներից են եղել 44-օրյա պատերազմում և առհասարակ պատերազմում զոհված զինծառայողների ծնողները: Առանցքային նպատակներից մեկը եղել է՝ պատերազմում զոհված զինվորների մայրերին ամոքելու, սփոփելու, նրանց կողքին լինելու, փորձելու օգնել նրանց, որպեսզի սևը չլինի գերիշխող»,- ասաց Փաշինյանը: