Օնիկ Գասպարյանին գեներալ-գնդապետի կոչում կշնորհվի, Արտակ Բուդաղյանին և Արայիկ Հարությունյանին՝ գեներալ-մայորի․ Փաշինյանը միջնորդել է

Հանրապետության նախագահին միջնորդություն եմ ներկայացրել ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արայիկ Հարությունյանին գեներալ-մայորի, ՀՀ ԶՈւ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանին գեներալ-մայորի, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին գեներալ-գնդապետի զինվորական կոչում շնորհելու մասին։

Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։