Հետախուզվողը հայտնաբերվեց քրեական հետախույզների համատեղ միջոցառումների շնորհիվ

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Արաբկիրի և Մուշի բաժինների ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 9-ին Գյումրի քաղաքի Գարեգին Ա-ի փողոցում հայտնաբերվել և Մուշի բաժին բերման է ենթարկվել 30-ամյա Սարգիս Թ.-ն, որը ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։