Ոստիկանությունը չի տրամադրում Հայրապետյանի մեքենան. փաստաբանը հաղորդում կներկայացնի դատախազություն

ՀՀ ոստիկանությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին բաց թողնելուց հետո չի տրամադրում նրա մեքենան: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 6-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը՝ նշելով, որ պատրաստվում են համապատասխան հաղորդում ներկայացնել դատախազություն:

«Պարոն Հայրապետյանի մեքենան մեզ ոստիկանությունը չի տրամադրում: Անձի գույքը հիմա ոչ իրավաչափ պահվում է ոստիկանությունում: Մեզ ասել են` թույլ տվեք զննենք: Մենք այս մասին օրենքով սահմանված կարգով հաղորդում կներկայացնենք դատախազություն»,- ասաց Մակինյանը:

Մակինյանը նշեց, որ Հայրապետյանին բերման ենթարկելուց հետո նրա հետ որևէ քննչական կամ դատավարական գործողություն չի կատարվել:

Փետրվարի 4-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը բերման էր ենթարկվել ապօրինի կերպով զենքզինամթերք ձեռք բերելուկրելու կամ պահելու կասկածանքով: