Չեռնոբիլի ատոմակայանի տարածքում ռադիոակտիվ ֆոնը նորմայի սահմաններում է. ՌԴ ՊՆ

Չեռնոբիլի ատոմակայանի տարածքում ռադիոակտիվ ֆոնը նորմայի սահմաններում է, անձնակազմը շարունակում է աշխատել: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Գերատեսչությունը նաև հայտնել է, որ ռուս զինվորականները պայմանավորվել են ուկրաինացի զինվորականների միասնական ուժերով ապահովե; Չեռնոբիլի ատոմակայանի անվտանգությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի ռազմադեսանտային ուժերը իրենց վերահսկողության տակ են վերցրել Չեռնոբիլի ատոմակայանի տարածքը:

Ուկրաինան իր հերթին ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել էր, որ «անհայտ զինված ուժեր» իրենց վերահսկողության տակ են վերցրել Չոռնոբիլի ատոմակայանը: