ՀԷՑ-ի վաճառքի նպատակը չարաշահումների պատմությունը ջնջելն է. տնտեսագետ

ՀԷՑ-ի վաճառքի նպատակը չարաշահումների պատմությունը ջնջելն է. տնտեսագետ
ՀԷՑ-ի վաճառքի նպատակը չարաշահումների պատմությունը ջնջելն է. տնտեսագետ

«Հայկական Ժամանակ»-Այսօր հայտնի դարձավ, որ «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի. Վի» ընկերությունը Հայաստանի կառավարությանը ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի օտարման վերաբերյալ հայտ է ներկայացրել: Գնորդը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունն է, գրանցվել է օֆշորային գոտում՝ Կիպրոսում, 2010 թվականին: Թե ով է ընկերության սեփականատերը՝ հայտնի չէ:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գնումների քաղաքականության փորձագետ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը չի բացառում, որ այս վաճառքը միջանկյալ տարբերակ է՝ ՀԷՑ-ը մեկ այլ հայտնի ընկերության վերավաճառելուց առաջ: Նրա հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ.

– Պարոն Մանուկյան, ՀԷՑ-ը վաճառում են օֆշորային գոտում գրանցված ինչ-որ ընկերության: Դուք լսե՞լ եք այդ ընկերության անունը: Այս վաճառքը որեւէ ռիսկ պարունակո՞ւմ է:

– Գիտեմ միայն, որ 5 տարի առաջ գրանցված ընկերություն է: Մնացած ինֆորմացիան ստանալու համար դեռեւս պետք է որոշ ընթացակարգեր անցնել: Օֆշորային գոտու հետ կապված ռիսկ փնտրելը ճիշտ չեմ համարում, քանի որ սովորաբար նմանատիպ խոշորածավալ ներդրումները հարկային օպտիմալացման տեսանկյունից իրականացվում են օֆշորային ընկերություններում:

– Հայաստանի Կառավարությունը վաճառքի վերաբերյալ դեռ պաշտոնական որոշում չի հրապարակել: Կվաճառե՞ն ձեր կարծիքով:

– Միանշանակ, դրա համար կա 2-3 փաստարկ: Առաջինը հետեւյալն է. ՀԷՑ բառը հանրության մոտ շատ բացասական ասոցիացիա էր առաջացնում: Բացի այդ՝ ՀԷՑ-ը շատ մոտ էր անվճարունակության, եւ վարկեր ձեռք բերելու հետ կապված խնդիրներ ուներ: Այսինքն իր պատմությունից ելնելով ՀԷՑ-ին դժվար կլիներ նոր նախագծերի համար վարկեր ներգրավելը:

Հիմա նոր ֆիրման բացելով այդ վարկային պատմությունը ջնջում են: Այսինքն եթե մենք մի պահ նայենք, որ երկուսի հետեւում էլ Ռուսաստանի կառավարությունն է, ի՞նչ է ստացվում. ըստ էության ՀԷՑ-ի վատ պատմությունը զրոյացնում են, նոր պայմաններ են ստեղծում այդ ընկերության համար, մյուս կողմից Ռուսաստանը պահում է իր ազդեցությունը:

Ավելին ասեմ՝ ոչինչ չի խանգարում, որ էդ նոր ֆիրման ներդրումային ծրագրեր բերի ներկայացնի Հայաստանին եւ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում ուզենա: Շատ հանգիստ, առանց լրացուցիչ հետեւանքների կարող է ասել՝ սա պետք է փոխեմ, սա պետք է անեմ եւ ներդրումների համար սակագին բարձրացնի: Բայց դա տեղի չի ունենա ներկա պարագայում:

– Իսկ ինչո՞ւ:

-Քանի որ ՀԷՑ-ի անվան հետ բազմաթիվ չարաշահումներ են կապված: Բացի այդ՝ բողոքի մարող օջախները նորից կակտիվանան: Կա նաեւ օբյեկտիվ հանգամանք՝ ջրաբեր տարի է, դոլար-դրամ էական վայրիվերումներ չկան: Ավելին՝ սկզբնաղբյուրում