Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթանակով է մեկնարկել օլիմպիական վարկանիշային մրցաշարում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները շարունակում են ելույթները Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թաիլանդում ընթացող վարկանիշային վերջին մրցաշարի մեկնարկում գերծանր քաշային Դավիթ Չալոյանն իր առաջին մենամարտում մրցեց Բահրեյնի ներկայացուցչի հետ` գերազանցելով նրան: Չալոյանը հաջորդ մենամարտը կանցկացնի հունիսի 1-ին:

Մինչ այս Հայաստանի ներկայացուցիչներից պայքարից դուրս է մնացել միայն 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը:

Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո անցկացվող մրցաշարը վերջինն է, որտեղ բռնցքամարտիկները կկարողանան ուղեգիր նվաճել Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Հայաստանի դեռևս ոչ մի ուղեգիր չի նվաճել բռնցքամարտում: