Դատարանը 2 լրատվամիջոցի՝ Հակոբ Արշակյանին առնչվող հրապարակումները որակել է որպես զրպարտություն

Դատարանը 2 լրատվամիջոցի՝ Հակոբ Արշակյանին առնչվող հրապարակումները որակել է որպես զրպարտություն:

Այս մասին տեղեկանում ենք ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի «Ֆեյսբուք»-ի էջում արված գրառումից:

Արշակյանը նշել է, որ սովորաբար լրատվականների հրապարակումների նկատմամբ իրավական գործընթաց չի նախաձեռնում, սակայն զրպարտանք պարունակող նյութերը «այսուհետ նման ճակատագրի են արժանանալու»։

«Պատասխանողները (ArmDay.am և Lurer.com լրատվական կայքեր) Հայցվորին (Հակոբ Արշակյանին) վերագրել են հանցավոր արարքներ, որոնք ունեն հասարակական մեծ հնչեղություն, և հասարակության կողմից ընկալվում են բացասական:

Հրապարակային եղանակով կատարված արտահայտությունները (ArmDay.am, Lurer.com լրատվական կայքերի կողմից հնչեցրած) դատարանի գնահատմամբ զրպարտող են, ինչը էական վնաս է հասցրել հայցվոր Հակոբ Վրեժի Արշակյանի հեղինակությանը, պատվին և արժանապատվությանը»,-նշել է Արշակյանը: