Բեյրութում Թուրքիայի դեսպանատան դարպասին փակցվել է թուրքական դրոշը՝ վրան գանգ

Բեյրութում Թուրքիայի դեսպանատան դարպասին փակցվել է թուրքական դրոշը՝ վրան գանգ
Բեյրութում Թուրքիայի դեսպանատան դարպասին փակցվել է թուրքական դրոշը՝ վրան գանգ

Բեյրութում Թուրքիայի դեսպանատան դարպասին փակցվել է Թուրքիայի դրոշը՝  վրան պատկերված գանգ՝ հետևյալ գրությամբ. «Դուք ձեր տեղը նստեք»:

Այս մասին հայտնում է լիբանանյան «Lebanondebate.com» լրատվական կայքը՝ հրապարակման մեջ նշելով, որ գանգը խորհրդանշում է Օսմանյան Թուրքիայի արյունարբու կերպարը։

Ըստ աղբյուրի, պաստառը փակցվել է մի խումբ լիբանանցի երիտասարդների կողմից՝ ի պատասխան Թուրքիայի ԱԳՆ-ի՝ Լիբանանի նախագահ Միշել Աունի հայտարարության վերաբերյալ տարածած կոշտ հաղորդագրությանը:

Հիշեցնենք, որ Լիբանանի և Թուրքիայի միջև լարում էր առաջացել այն բանից հետո, երբ Լիբանանի նախագահը «Մեծ Լիբանանի Հանրապետության» հիմնադրման օրվա կապակցությամբ իր գրառման մեջ անդրադարձել էր առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրության պարտությանը, որով Լիբանանի պատմության մեջ նոր փուլ սկսվեց, և Լիբանանը անկախություն ձեռք բերեց։ Թուրքիայի արտգործնախարարությունը Լիբանանի նախագահի գրառումը որակել էր որպես անպատասխանատու և օսմանյան ժամանակաշրջանի նկատմամբ կանխակալ, անհիմն հղումներով հայտարարություն, որում Օսմանյան պետությունը ներկայացվում է «ահաբեկչական պետություն»։

Աղբյուր`Ermenihaber.am