Հեծանվավազք Ստեփանակերտում՝ հունիսի 1-ին

Ստեփանակերտի քաղաքապետարանից հայտնում են, որ հունիսի 1-ին, Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով, Ստեփանակերտում կազմակերպվելու է հեծանվավազք՝ « Բաղրամյան – Նաբերեժնայա – Մեսրոպ Մաշտոց » վազքուղով՝ մինչև 16 տարեկան երեխաների ու պատանիների մասնակցությամբ (աղջիկների համար տարիքային սահմանափակումը մինչև 25տարեկան):

Հեծանվավազքը նախաձեռնում է ԱՁ Սուսաննա Բաղրյանը իր սեփական միջոցների հաշվին:

Մեկնարկը տրվելու է ժամը 12:00-ին Բաղրամյան փողոցից՝ Եղբայրական հուշահամալիրին հարակից տարածքից:

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել` Ազատամարտիկների 7/4 և Ազատամարտիկների 46/1 հասցեներում գտնվող <<Հեքիաթ>> մանկական խանութներում:

Այլ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել +37497554454 հեռախոսահամարին: