Վորոնեժում 35 ուղևորով ավտոբուս է պայթել․ կան վիրավորներ ու զոհ. տեսանյութ

ՌԴ Վորոնեժ քաղաքում ավտոբուս է պայթել, ինչի արդյունքում կա զոհ եւ վիրավորներ։

Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը, որում գտնվել է 35 ուղևոր, պայթել է Վորոնեժի «Չիժովի պատկերասրահ» առևտրի կենտրոնի մոտ՝ նախօրեին երեկոյան։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատաքներ կամ ծառայություններ մատուցել հոդվածով։ ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեից նշել են, որ դիտարկվում է կատարվածի տարբեր վարկածներ։

Նշվում է, որ կա մեկ զոհ եւ 19 վիրավոր։