ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը հաստատել է խորհրդարանի հերթական նիստերի օրակարգը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մարտի 2-ին գումարվող քառօրյա նիստի օրակարգում ընդգրկվել է 19 հարց:
Գումարվող հերթական քառօրյա նիստի ընթացքում խորհրդարանի պատգամավորներն առաջին և երկրորդ ընթերցմամբ կքննարկեն մի շարք օրենքների և օրենսդրական փաթեթների նախագծեր:
Խորհրդարանը կքննարկի նաև Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը: Այդ պաշտոնի համար առաջադրվել են Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները:
Հերթական քառօրյա նիստի օրակարգում ընդգրկված է նաև «Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց հայրենադարձումը խոչընդոտելու եւ անհարկի ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը, որը կքննարկվի փակ նիստում: