ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 6 բուժառու

Ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պայմաններում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 6 բուժառու:

«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ԿԽՄԿ-ի  պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Ամատունին հայտնեց, որ առողջական խնդիրներ ունեցող այդ անձինք տեղափոխվել են Հայաստանի բժշկական կենտրոններ: