Արտեմ Փաթափությանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու քաղցկեղի դեմ պայքարի մեր ծրագրերին. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Առավոտյան հանդիպեցի հայազգի անվանի գիտնական, Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանին, որ Հայաստան է ժամանել «Գիտության և գործարարության օրեր-2022» միջոցառման շրջանակում:

Զրուցեցինք առողջապահության համակարգի ներկայիս վիճակի, ձեռքբերումների և նոր շրջափուլ մտած համակարգային բարեփոխումների մասին:

Փաթափությանը հետաքրքրվեց պատերազմի, համավարակի հաղթահարման և դրա հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքներով, կատարեց ոլորտի վերաբերյալ արժեքավոր դիտարկումներ:

Կարևորելով ոլորտում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես` քաղցկեղի հաղթահարման ծրագրերը, պատրաստակամություն հայտնեց աջակցելու հիվանդության դեմ պայքարի մեր ծրագրերին` նշելով, որ այժմ համակարգը բաց է առավել, քան երբևէ, և նա այսօր իրեն առավել մոտ է զգում հայ հողին, մշակույթին ու հայրենիքին»: