Անհրաժեշտ է հանրության համախմբում, մարդկային, մտավոր, ֆինանսական, նյութատեխնիկական և այլ ռեսուրսների հավաքագրում. Մասիս Մայիլյան

Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Մասիս Մայիլյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Անցած շաբաթ օրը հրավիրվել էի մասնակցելու Արցախի Հանրապետության Կառավարության նիստին, որը վարել է Նախագահ Արայիկ Հարությունյանը։ Ես տվել եմ ստեղծված իրավիճակի իմ գնահատականը և ներկայացրել այդ իրավիճակից դուրս գալու իմ պատկերացրած ուղիները։

Կարծում եմ, որ անհրաժեշտ է հանրության համախմբում, մարդկային, մտավոր, ֆինանսական, նյութատեխնիկական և այլ ռեսուրսների հավաքագրում, պետական բոլոր հաստատությունների թիմային՝ առավելագույնս համակարգված աշխատանք, խոհեմ արտաքին և անվտանգային քաղաքականության իրականացում։

Վստահ եմ, որ այս և այլ ձեռնարկվող քայլերը մեր երկրին թույլ կտան արժանապատվորեն դուրս գալու ներկայիս ճգնաժամային իրավիճակից»։