Մոլդովայի հատուկ ծառայության աշխատակիցները ձերբակալել են Սեմյոն Պեգովին

Մոլդովայի հատուկ ծառայությունների աշխատակիցները ձերբակալել են և խուզարկության են ենթարկել ռուս ռազմական լրագրող Սեմյոն Պեգովին:

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, այս մասին «Տելեգրամ»-ի իր էջում գրել է ՌԴ պետդդումայի պատգամավոր Արտյոմ Տուրովը:

Նա նշել է, որ Պեգովը տեսանյութեր է պատրաստել Մերձդնեստրի մասին, ինչպես նաև այս հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի խաղաղարար դերի մասին:

«Բացի հեռախոսների, նոութբուքերի եւ այլ տեխնիկայի խուզարկությունից եւ մանրակրկիտ ուսումնասիրությունից, հատուկ ծառայության աշխատակիցները բացահայտ սպառնացել են Ռուսաստանի քաղաքացուն, որ նրան կհանձնեն Ուկրաինայի ուժայիններին: Սեմյոնին, ով բավականին արժանապատվորեն է արձագանքել տեղի ունեցածին, իհարկե, բաց են թողել, բայց այն պայմաններում, երբ մեր երկիրն աննախադեպ օգնություն է ցուցաբերում Մոլդովային, ոչ բարեկամական բոլոր գործողությունները տարակուսանք են առաջացնում», – ընդգծել է Տուրովը: