Մայիսի 29, 2024, Երեւան. Ամեն տարի հունիսի 1-ին Գաֆէսճեան արվեստի
կենտրոնը (ԳԱԿ) նշում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը`
այցելուներին ներկայացնելով հետաքրքիր միջոցառումների ծրագիր:
Այս տարի Գաֆէսճեան քանդակների պարտեզում նախատեսվում են մի շարք
միջոցառումներ`
12:30 – Երեխաներին հնարավորություն կընձեռնվի մասնակցելու «Մեր
քաղաքի գլխավոր կատուն» ստեղծագործական, ժամանցային ծրագրին։
Մասնակիցները միասին կհավաքեն «ԳՆՈՒՄ ԵՆՔ ԹԱՆԳԱՐԱՆ» գրքի
գլխավոր կերպար՝ կատվի խճանկարը:
15։00 – Ստեղծագործական ծրագրին կհաջորդի «Բեբուկ» շարժական
թատրոնի «Ռատատույ» ինտերակտիվ բացօթյա ներկայացումը, որն
իրականացվում է Երեւանի քաղաքապետարանի հետ
համագործակցությամբ։
Հունիսի 1-ին այցելուները նաեւ հնարավորություն կունենան Թանգարանի
խանութից ձեռք բերելու «ԳՆՈՒՄ ԵՆՔ ԹԱՆԳԱՐԱՆ» մանկական ինտերակտիվ
գիրքը 10% զեղչով։
Տեղեկությունների եւ գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել (+374) 10
54-19-32/34 հեռախոսահամարով։
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները
ցուցադրել Հայաստանում եւ աշխարհին ներկայացնել հայ մշակույթի լավագույնը: 2009 թվականի
նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր
առաքելությանը, կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ներկայացնում ժամանակակից
արվեստի յուրօրինակ գործեր, իրականացնում ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր,
դասախոսություններ եւ կրթական ծրագրեր:
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը Թանգարաների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) ինստիտուցիոնալ
անդամ է։